Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3

Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3

Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք: Ոտքերի գեղեցիկ տեսք ունենալը հատկապես հաճելի է ամռանը:


Երեք քայլ գեղեցիկ ոտքեր ունենալու համար

 

  1. Շաբաթական առնվազն երկու անգամ կիրառեք սկրաբ: Քսեք այն ոտնաթաթի չոր մաշկին և մի քանի րոպե նրբորեն տրորեք ոտքերը, ապա` լվացեք:
  2. Խոնավացրեք ամեն օր: Մարդկանց մեծամասնության մոտ ոտքերի հետ կապված ամենատարածված խնդիրը ոչ բավարար խոնավացումն է: Լողանալուց հետո քսեք խոնավացնող միջոցներ: Բութ մատերով մերսեք ոտնաթաթը, այնուհետև` կրունկը: Յուրաքանչյուր ոտքին տրամադրեք 5-10 րոպե:
  3. Խնամեք եղունգները: Պարբերաբար կարգի բերեք և կտրեք եղունգները լոգանքից հետո, քանի որ այդ ընթացքում դրանք փափկում են: Եղունգերը շրջապատող մաշկի համար օգտագործեք յուղ:

Ինչպես օգտագործել ոտքերի համար նախատեսված քսուքը

 

  • Քսուքը քսեք մերսող շարժումներով՝ կրունկից դեպի ոտնաթաթի վերին մասը:
  • Շրջանաձև շարժումներով մերսեք ոտնաթաթը և կոճի ու կրնկի ջլերի շուրջը:
  • Եթե ոտքի մաշկը շատ չոր է կամ վնասված, քնելուց առաջ հաստ շերտով քսուք քսեք և ամբողջ գիշեր կրեք բամբակյա կիսագուլպաներ: Առավոտյան ոտքերը կլինեն փափուկ և խոնավացած:
 

Ինչպես ազատվել կրունկների չորությունից

 

  • Ոտքերը 5-15 րոպե պահեք տաք ջրի մեջ. լավ արդյունք ստանալու համար կարող եք աղ ավելացնել:
  • Պեմզան թրջեք տաք օճառաջրում, և խնամքով տրորեք կրունկի չոր մասերը:
  • Սրբիչով չորացրեք մաշկը, բայց մի տրորեք, քանի որ պեմզայից հետո այն դառնում է զգայուն:
  • Ոտքերի լարվածությունը հանելու համար, քնելուց առաջ, մերսող շարժումներով խոնավացնող քսուք քսեք կրունկներին:
  • Ինչպես պահպանել ոտքերի թեթևությունը
  • Հետևեք կեցվածքին, ընդունեք այնպիսի ուղիղ դիրք, որ կրծքավանդակը և գլուխը լինեն մեկ մակարդակի վրա:
  • Օրվա վերջում մերսեք ոտքերը և ոտնաթաթերը՝ օգտագործելով եթերային յուղեր:
  • Երբեմն ընդունեք սառը ցնցուղ՝ արյան շրջանառությունը խթանելու համար:
  • Սննդակարգում ներառեք Е վիտամինով հարուստ մթերք՝ մաշկի բջիջները պաշտպանելու համար:
  • Ինչպես եղունգները դարձնել ամուր և առողջ
  • Արյան հոսքը դեպի եղունգներ լավացնելու համար յուղ քսելուց հետո մերսեք դրանք:
  • Լաքը մաքրելու համար մի օգտագործեք կոշտ քիմիական հեղուկներ:
  • Մինչև քնելը եղունգներին քսեք օրգանական յուղեր:
 

Սննդակարգում ներառեք ավելի շատ միս, ձուկ, հատիկավորներ և տոֆու: Oգտակար յուղերով հարուստ են նաև սաղմոնը, սկումբրիան, ընկուզեղենը, արևածաղկի սերմերը և կտավատի ալյուրից պատրաստված սնունդը:


https://www.loccitane.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ